National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում՝ «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը՝ որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար» հարցի քննարկման ժամանակ, ելույթ է ունեցել ԵԺԿ խմբի անունից:

«Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցող պարոն Միշել Նիկոլետտիին շատ հետաքրքիր զեկույցի եւ առաջարկների համար:

Ինչպես Ջո Բայդենը մեկ անգամ նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը միայն լավ կառավարումը չէ: Դա ինքնապաշտպանություն է: Դա հայրենասիրություն է»:

Զեկուցողն արդարացիորեն նշել է իր զեկույցում, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր առանձնահատկություններից է քաղաքական եւ մշակութային այնպիսի միջավայրի խթանումը, որը կնպաստի կոռուպցիային դիմակայող հասարակության կայացմանը: Իրականում, եթե մենք դիտարկենք միջազգային համաձայնագրերը՝ Ջակարտայի սկզբունքներից մինչեւ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան», ապա կտեսնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է երեք բաղադրիչ. կրթություն, կանխարգելում եւ պայքար: Իրականում մենք պետք է սկսենք հենց թիրախավորված կրթությունից եւ շարունակենք այդ ուղին:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ կցանկանայի ձեզ ներկայացնել իմ երկրում կատարված մի շարք կարեւոր զարգացումներ՝ ուղղված այս խնդրին: Երկու շաբաթ առաջ մենք ստեղծեցինք կոռուպցիայի կանխարգելման անկախ եւ ինքնավար հանձնաժողով: Առաջին անգամ նախատեսել ենք ստեղծել ազդարարների պաշտպանության մեխանիզմներ, որոնք լիովին համապատասխանում են Վեհաժողովի որոշումներին: Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որն հնարավորություն կտա ազդարարներին անանուն կերպով հաղորդում ներկայացնել հանցագործությունների վերաբերյալ: Մենք ավելացրել ենք այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց թիվը, ովքեր գույքի, եկամուտների եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեն: Ավելին՝ քրեականացվել է ապօրինի հարստացումը, եւ կանխիկ գործառնությունները սահմանափակվել են: Նման առաջադիմական կարգավորումների ցանկը կարելի է շարունակել:

Հարգելի գործընկերներ, այս դահլիճում կոռուպցիայի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն կոռուպցիոն սկանդալներին, որոնք առնչվում են այս Վեհաժողովի մի շարք անդամների հետ:

Դժբախտաբար, կոռուպցիան միայն գաղափար կամ թեմա չէ. այն ունի դեմք, ունի իր հասցեատերերը: Ցավոք սրտի, մենք լուրջ չէինք վերաբերվում այդ երեւույթին եւ դիտարկում էինք այն միայն որպես բամբասանք, որպես հնարավոր ճնշում մեր կարծիքի վրա, երբ խոսում էինք այդ մասին:

Բայց փաստն այն է, որ մենք այժմ այդ մասին խոսում ենք բացեիբաց` ի հակադրություն մի քանի տարի առաջ եղած իրողության, երբ շատ զգուշավորությամբ կամ վերապահումներով էինք խոսում այդ մասին: Ես չեմ ուզում ընդունել, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիոն սկանդալներն են, կարող են ստվերել այն արժեքները, որոնք մենք կրում ենք: Անկասկած է, որ այստեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի շահը, բայց ես հավատում եմ, որ բոլորս այստեղ ենք պատվիրակվել ոչ միայն պաշտպանելու մեր ազգային շահերը, այլեւ մենք ունենք մեկ ընդհանուր առաքելություն՝ սերնդափոխության առաքելությունը: Մենք այս Վեհաժողովում ենք այն անկյունքարային արժեքների շարունակականությունը ապահովելու համար, որոնք հաստատվել են Վեհաժողովի հիմնադրումից՝ 1949 թվականից ի վեր: Ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին: Հուսով եմ՝ ոչ կաշառելու եւ այդ կերպ հարցեր լուծելու սկզբունքն ու ընթացակարգերը:

Հարգարժան գործընկերներ, այսօրվա քննարկումը այն բանի վկայությունն էր, որ մեր մեծամասնության դիրքորոշումն է` պահել մեր հիմնական արժեքները եւ այս օրրանը սկզբնական տեսքով:

Այդ իսկ պատճառով մենք շատ կարեւորում եւ ողջունում ենք կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am